ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Երբ գալիս է «աշունը»
Երբեմն կնոջ կյանքը համեմատում են տարվա եղանակների հետ: Երիտասարդությունը գարունն է, հասունությունը` ամառը: Կինն ունի իր աշունը. այս դեպքում նա այլեւս չունի իր նախկին փայլը, բայց աչքի է ընկնում յուրահատուկ հմայքով ու խորհրդավորությամբ: Այսպիսի «աշնանամուտը» պայմանավորված է կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխություններով, որ տեղի են ունենում կյանքի այդ հատվածում: Դրանք կլիմակտերիկ փոփոխություններն են:
Կլիմաքսը կնոջ վերարտադրողականության ավարտն է, այսինքն՝ նա այլեւս ի վիճակի չէ հղիություն տանելու: Հայտնի գիտնական Վ. Մ Դիլման այն դասում է «ծերության նորմալ հիվանդության շարքում»: Այսինքն՝ կլիմաքսը կնոջ կյանքում նորմալ եւ անխուսափելի երեւույթ է: Կլիմաքսի միջին վիճակագրական տարիքը 48-53-ն է:
Կլիմակտերիկ ընթացքը բժիշկները պայմանական բաժանում են մի քանի էտապների` նախադաշտանային դադար (դաշտանի դադարելուց 4-5 տարի առաջ), դաշտանադադար (վերջին դաշտան) եւ հետդաշտանային, որն ընդգրկում է դաշտանադադարից հետո ընկած ժամանակահատվածը: Կլիմաքսը սկսվելու առաջին նշաններն են դաշտանային ցիկլի անկանոն խանգարումները: Այն կարող է տեղի ունենալ 44-45 տարեկանում, այսինքն՝ դաշտանադադարից 4-5 տարի առաջ:
Իսկ ահա հենց դաշտանադադարը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով` ժառանգականություն, ռասայական պատկանելություն, առհասարակ կնոջ առողջական վիճակը` խոսքը հիմնականում կնոջ էնդոկրին համակարգի խանգարումների մասին է, եւ վնասակար սովորությունները: Օրինակ` եթե մոր, քրոջ կամ այլ արյունակից կին ազգականների մոտ դաշտանադադարը տեղի է ունեցել «շուտ», ուրեմն հավանականությունը մեծ է, որ տվյալ կնոջ մոտ եւս կսկսի ավելի շուտ` մյուս կանանց համեմատ: Բացի այդ, վաղ դաշտանադադար կարող է լինել ծխող եւ չծննդաբերած կանանց մոտ:
Ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում կլիմակտերիկ շրջանում. այս դեպքում փոխվում է ոչ միայն սեռական համակարգի օրգանների աշխատանքը, այլ նաեւ` անատոմիական կառուցվածքը: Փոքրանում է ձվարանների չափն ու զանգվածը եւ դրանք սկսում են աստիճանաբար «կնճռոտել»: Նույն պրոցեսները տեղի են ունենում նաեւ արգանդի ներսում` արդեն դաշտանադադարի առաջին տարում այն չափերով սկսում է փոքրանալ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերը նշված երեւույթները կնոջ հորմոնալ ֆոնի փոփոխության արդյունք են:
Սկսվող դաշտանադադարի նախանշաններն են` միանգամից սաստիկ ջերմության զգացողությունը (մի տեսակ տաքություն է վրա տալիս), առատ քրտնարտադրությունը, հաճախակի գլխացավերը, զարկերակային ճնշման տատանումն ու սրտխփոցը:
Բացի նման զգացողություններից, նկատվում են նաեւ հոգեզգացմունքային փոփոխություններ` նյարդային լարվածություն, քնկոտություն, թուլություն, անհանգստություն, դեպրեսիա, մոռացկոտություն, անուշադրություն եւ այլն: Նման նշանների շատ արտահայտված լինելու դեպքում պահանջվում է բուժում` վիտամիններ, դիետա, հորմոնաթերապիա:
Կլիմաքսի սկսելու հետ մեկտեղ կարող են առաջ գալ այլ առողջական խնդիրներ եւս. օրինակ` կարող են առաջանալ միզասեռական օրգանների աշխատանքի խանգարումներ` ցավեր սեռական ակտի ժամանակ, քոր, այրոց, հաճախամիզություն եւ այլն: Նման խանգարումներ հանդիպում են գրեթե յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս 55-60 տարեկան հասակում: Այս գանգատները պայմանավորված են նաեւ էստրոգենների ոչ բավարար քանակով, որի արդյունքում միզասեռական օրգաններում տեղի են ունենում «ատրոֆիկ» փոփոխություններ: Այլ խոսքով ասած` խանգարվում է այս օրգանների սնուցումը:
Բացի թվարկված խանգարումներից ու հիվանդություններից, կանանց մոտ հետկլիմակտերիկ շրջանում հաճախ է առաջանում օստեոպարոզ, քանի որ ոսկրային հյուսվածքները շատ փխրուն են դառնում: Այս տարիքում կանանց մոտ կոտրվածքների թիվը 4 անգամ ավելի շատ է, քան տղամարդկանց մոտ:
22.10.2009
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
10.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
05.09.2016
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
25.07.2016
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
06.06.2016
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
27.04.2016
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
21.03.2016
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
24.02.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ